Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս։ Մ…

Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս։ Մեզ հայտնի դարձավ, որ Քյարամյանի հեռանալու օրը աշխատանքից ազատման դիմում է գրել ՔԿ իրավաբանական վարչության պետ Արթուր Վարդանյանը՝ ասելով, որ Քյարամյանի հեռանալուց հետո չի պատկերացնում իր հետագա աշխատանքը ՔԿ-ում։ Մեզ պատմեցին, որ ՔԿ-ում իսկական քաոս է առաջացել, երբ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ նոր նախագահը դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանն է։ Աննա Վարդապետյանի կառավարման ժամանակաշրջանում դատախազությունից դուրս եկած կադրերին Քյարամյանը սիրով ընդունում էր Կոմիտե։ Այդ անձանցից ոմանք արդեն աշխատանքից ազատման դիմումներ են գրել, երբ իմացել են, որ Պողոսյանն է գալիս է ՔԿ։
«Հրապարակ»-ի տեղեկություններով, ազատման դիմում է գրել նաեւ ՔԿ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ Արսեն Սիմոնյանը, որը մոտ մեկ տարի առաջ էր դատախազությունից քննչական տեղափոխվել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *