Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկ…

Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար
Ամերիաբանկը 50 միլիոն եվրոյի Ռիսկի բաշխման շրջանակի (Risk Sharing Framework (RSF)) համաձայնագիր է ստորագրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ՝ հայաստանյան ընկերությունների համար ֆինանսական միջոցների հասանելիությունը բարելավելու նպատակով։ Համաձայնագրի ներքո ՎԶԵԲ-ը համաֆինանսավորելու է Ամերիաբանկի կողմից վարկառուներին տրամադրվող առանձին վարկերը։ Այս ֆինանսավորումը կօգնի հայկական ընկերությունների շրջանառու միջոցների կարիքների բավարարմանը, կաջակցի նրանց ընդլայնել իրենց գործունեությունը և բարձրացնել կլիմայի դիմակայունությունը։
Համաձայնագիրը ստորագրել են ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Ֆրենսիս Մալիժը և Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը՝ Լոնդոնում ՎԶԵԲ-ի 2025թ․ Տարեկան ժողովի և Գործարար համաժողովի շրջանակներում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *