«Իրար ուտող» ուժեր բերելը Երևանի ավագանի նշանակում է ունենալ նույն իրավիճակը, ին…

«Իրար ուտող» ուժեր բերելը Երևանի ավագանի նշանակում է ունենալ նույն իրավիճակը, ինչ այսօր կա խորհրդարանում
Երևանի ավագանու ընտրությունները քաղաքային ընտրություն է, բայց իշխանափոխության դա բերել չի կարող։ «Աբովյան Time»–ի եթերում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը։
«Իշխանություն մարդիկ ընտրում են խորհրդարանական արտահերթ կամ հերթական ընտրության ժամանակ, և դա իրականացրել են 2021 թվականին։ Ես չեմ բացառում, որ մարդիկ փոշմանել են իրենց ընտրությունից և շատերը դժգոհ են այս իրավիճակից։ Հետևաբար` պետք է անեն հետևություններ. «իրար ուտող» ուժեր բերել Երևանի ավագանի՝ նշանակում է ունենալ նույն իրավիճակը, ինչ կա խորհրդարանում», – հավելեց քաղաքապետի թեկնածուն։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *