«Փաստ». Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները«Փ…

«Փաստ». Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները
«Փաստ» թերթը գրում է. «Նկատել եք հաստատ, որ վերջին շրջանում ավելի ու ավելի ջղագրգիռ ու նյարդային են դարձել քպականները: Նրանց հասկանալ կարելի է՝ հստակ գիտակցում են, որ իրենց ու հատկապես իրենց շեֆի վարկանիշը հայտնվել է շրիշակից էլ ներքև, ու առաջիկա ընտրություններում առանց կեղծիքների, նույնիսկ վարչական ռեսուրսով վերարտադրվելու որևէ շանս չունեն: Առավելագույնը մի ընդդիմադիր խմբակցություն ունենալն է:
Դե, դժվար է համակերպվել նման վիճակի հետ՝ առավել ևս, երբ հիշում են իրենց մեծ մասի կարգավիճակը, սոցիալական վիճակը մինչ 2018 թ. իշխանափոխությունը: Բայց առավել զավեշտալի է, որ այս նյարդայնության ֆոնին նրանք պարբերաբար փորձում են կռիվ ու քաշքշուկ հրահրել Ազգային ժողովում: Ինչո՞ւ է զավեշտալի: Որովհետև այդ «աքլորացող» քպականների մեծ մասին նախկինում փողոցում մեկը «փըխկ» աներ, սարսափով կփախչեին ու առնվազն «շաքար» կստանային: Հիմա վախենալ-չվախենալուց են խոսում, իշխանության դիրքերից, իրավապահների թիկունքում քաջամարտիկի, «կրուտոյի» տեղ են դրել իրենց:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *