««Անթույլատրելի է այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում։ Մեր ինստիտուտների պահպան…

 ««Անթույլատրելի է այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում։ Մեր ինստիտուտների պահպանության առումով ճիշտ չէր լինի այս ամենն անարձագանք թողնել։ Այստեղ խնդիրն անձնավորված չէ, խնդիրը համակարգային է»,- նշել էր Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ իր «խնդրանքն» անարձագանք չի մնա, և Աղազարյանն էլ վայր կդնի մանդատը,- գրել էր «Հրապարակ»-ը: Զարմանալի էր, որ Աղազարյանը չգիտակցեց, որ Նիկոլի «խնդրանքը» պետք է անմիջապես բավարարվեր: Քանի որ այդպիսին է մեզ պարտադրված «ժողովրդավարության»՝ տեղական առաձնահատկությամբ, խաղի կանոնները: Որի պարագայում պետական բոլոր ինստիտուտները պետք է ենթակա լինեն մեկ անձին, ինչի բացակայությունն առաջացնում է համակարգային խնդիրներ: Այլ հարց է, որ 2015-ին միանալով Նիկոլին՝ Աղազարյանը երևի ենթադրել էր, որ նորաստեղծ կուսակցությամբ իրենք սարեր շուռ կտան և կամ «վար կբերեն երկինքներից արեգակներ» (Ե. Չարենց, Ամբոխները խելագարված): Կամ էլ փափագում էր վերադառնալ Ազգային ժողով, որտեղ մի ժամանակ ինքը կուսակցություն էր ներկայացնում՝ ընտրվելով ՀՅԴ խմբակցության քարտուղար:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *