Կովկասյան թաթարներ (ադրբեջանցիներ)
Մինչև 1930-ական թթ․ վերջը Հարավային Կովկասի թյուրքախոս և մուսուլման բնակչությունը, որն այժմ կոչվում է ադրբեջանցի, չուներ ընդհանուր էթնոնիմ։ Այն իրեն ասոցացնում էր բացառապես իսլամի հետ, և «ո՞վ ես դու» հարցին մեծամասնությունը պատասխանում էր․ «ես մուսուլման եմ»։
Մինչև ադրբեջանցի էթնոնիմի ի հայտ գալը, այլազգիները ներկայիս ադրբեջանցի համարվող հանրույթին ընդհանրական անվանել են մուսուլման, կովկասյան մուսուլման, շիադավաններին կոչել են նաև ղզլբաշ, ղաջար, պերս, իսկ հաճախ ընդհանրական մուսուլման հասկացությունից տարանջատելու համար, առաջնային համարելով լեզվական ընդհանրությունը, անվանել են թաթար, անդրկովկասյան թաթար, թյուրք և այլն։
Անգամ 1926թ․ ԽՍՀՄ մարդահամարի տվյալներում բացակայում է «ադրբեջանցի» հասկացությունը, փոխարենն օգտագործվում է հավաքական թյուրք էթնոնիմը, մինչդեռ լեզգիները, թաթերը և ներկայիս Ադրբեջանի Հանրապետության այլ բնիկ ազգեր նշվել են իրենց էթնիկ անվանումներով։

Leave a Reply