Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը ուշադիր հետևում է Հայաստ…

🇪🇺🇦🇲🇪🇺Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը ուշադիր հետևում է Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկությանն ուղղված ջանքերին։ Նախարարն այդ մասին գրառում է կատարել սոցցանցի X հարթակում։
«Շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին, Արարատ Միրզոյանին համագործակցության համար։ Հյուպատոսական շտապ օգնության ստորաբաժանումը մոբիլիզացվել է՝ մեր քաղաքացիներին ամենայն աջակցություն ցուցաբերելու համար»,- հայտնել է Իսպանիայի ԱԳ նախարարը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *