Այսօր Աղազարյանի հետ հանդիպելու առաջարկ է արել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը վերջին օրերին Հայաստանում չէր եւ ներկա չի եղել նաեւ վարչության անցած շաբաթվա նիստին, որի ընթացքում ՔՊ վարչությունը որոշել է, որ պատգամավոր Հովիկ Աղազարյանը պիտի վայր դնի մանդատը։ Ենթադրվում է, որ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին է վարչապետի խնդրանքը պնդելու եւ անգամ հնարավոր հետեւանքների մասին ակնարկելու, բայց եթե նա անհաղթահարելի «կոմպրոմատներ» չդնի պատգամավորի առաջ, մեր տեղեկություններով՝ Աղազարյանը որոշում ունի մանդատից չհրաժարվել եւ այդ մասին մտադիր է անձամբ հայտարարել մեկուկես ժամից։
Հիմնավորումն էլ կլինի մոտավորապես այսպիսին, որ ինքը մինչեւ վերջ գնալու է՝ ապացուցելու համար իր անմեղությունը` իր անվանն առնչվող քրեական գործերով, եւ երբ դատարանը կհաստատի իր մեղքը, միայն այդ ժամանակ կդնի մանդատը: Հակառակ դեպքում, եթե հիմա մանդատը դնի, կստացվի, թե դրա դիմաց իրավապահները ներեցին իրեն։

Leave a Reply