Հինգ կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ԱԱԾ պարզաբանումը
ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել հրապարակել ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղու հատվածում ադրբեջանական կողմի առաջխաղացման մասին:
Հաղորդագրության մեջ ասվում է.
• Համաձայն 2022 թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ 2023 թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղով՝ միայն ՀՀ տարածքով:
• 2022 թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամրջից հետո, կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով և հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից:
• Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմում:
• Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացրել ինժեներական աշխատանքներ:
• Հայկական կողմի հաշվարկներով՝ հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը:
• Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:
• Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետև դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա: Իսկ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության:
https://www.1lurer.am/hy/2023/03/30/%D5%80%D5%AB%D5%B6%D5%A3-%D5%AF%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B4%D5%A8-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AB%D6%81-100-300-%D5%B4%D5%A5%D5%BF%D6%80-%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB-%D5%A7-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%BE%D5%A5%D5%AC-%D4%B1%D4%B1%D4%BE-%D5%BA%D5%A1%D6%80%D5%A6%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8/906020?fbclid=IwAR1fOVizns2Yni0Cy6rvr4NltAAo1EkcmA4lnahJug7JAakVmOd_lHbKGlo

Leave a Reply