ՔՊ ավագանու անդամը կրակել է շան վրա
Սիսիանից «Հրապարակ»-ին ահազանգել են, որ ավագանու Քաղպայմանագրի անդամ Սուրեն Վարդանյանը, որը մասնագիտությամբ բժիշկ է և քաղաքում հայտնի է որպես բժիշկ Սեյրան, Սիսիանի կենտրոնական և բանուկ փողոցներից մեկում հրազենով կրակել է շան վրա, վնասել աչքը։
«Հրապարակ»-ին ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ դեկտեմբերի 3-ի երեկոյան Սիսիան քաղաքի մի բնակչից Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին ստացվել է հաղորդում, որ Նելսոն Ստեփանյան փողոցում որսորդական հրացանով կրակել են թափառող ստերջացված շան վրա: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում կրակողը ներկայացել է Սիսիանի բաժին, խոստովանել արարքն ու ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին: