Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև՝ առավոտյան է կրակելՄայիսի լույս 1…

Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև՝ առավոտյան է կրակել

Մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել: Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։ Մայիսի 13-ի առավոտյան,ժամը 7-անց 20-ից մինչև 7-ն անց 40 րոպե նորից նույն հատվածում կրակոցներ են եղել:Դրանց ձայնն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է Մովսեսից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում։ Վերջին ժամանակաշրջանում առաջին անգամն է , որ ադրբեջանական զինուժը կրակում է ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը,– գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *