Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահի…

🇬🇪🇦🇿Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ: Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությանը, տարածաշրջանային համատեղ նախագծերին, ինչպես նաև տնտեսական համագործակցությանը վերաբերվող հարցեր:
Կողմերը ընդգծել են Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը։ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ապահովման գործում:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *