Գազայի հատվածում զոհվածներից ավելի քան 2700-ը երեխաներ են
Գազայի հատվածին իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 6,5 հազարը, ավելի քան 17,4 հազարը վիրավորվել է հոկտեմբերի 7-ից Մերձավոր Արևելքում սրացումների սկսվելուց հետո։ Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 6546-ի, այդ թվում՝ 2704 երեխա, 1584 կին և 364 տարեց: Բացի այդ, տարբեր տեսակի վնասվածքներ է ստացել 17439 քաղաքացի»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս շաբաթ սպանվածների և վիրավորների 65%-ը գտնվում էր անկլավի հարավային հատվածում, «որը Իսրայելի պնդմամբ՝ անվտանգ վայր է»։

Leave a Reply