Այս առևանգումից հետո որևէ մեկի լեզուն կպտտվի՞ խոսել միջազգային երաշխիքների մասին
Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ցույց տվեց մի կարևոր հանգամանք`ամենահեղինակավոր միջազգային հումանիտար կազմակերպության աչքի առջև հնարավոր եղավ մարդ առևանգել։ «Աբովյան Time »–ի եթերում այս մասին ասաց հաղորդման մեկնաբան Արման Աբովյանը։
«Արդյոք դրանից հետո որևէ մեկի լեզուն կպտտվի՞ խոսել Ադրբեջանի կազմում արցախահայության անվտանգության ու իրավունքների, միջազգային երաշխիքների մասին։ Ձեզ շատ լավ ցույց տվեցին այդ երաշխիքների թե՛ ռելեվանտությունը, այսինքն` գործնական կիրառման արժեքը, թե՛ առհասարակ այդպիսի երաշխիքների գոյությունը։ Հետաքրքիր է` շարունակելո՞ւ են պնդել, որ հնարավոր է միջազգային երաշխիքներ ստանալ Ադրբեջանից, որը ցույց տվեց, որ խորապես ուշադրություն չի դարձնում ոչ մի բանի վրա»,– նշեց Աբովյանը։
@ArmeniaSputnik

Leave a Reply