Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ անցած ուրբաթ օրվա ակցիայի մասնակիցների…

Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ անցած ուրբաթ օրվա ակցիայի մասնակիցներից մեկը եղել է ԱՀ ՆԳՆ Մարտունու շրջանի ոստիկանապետ՝ Արցախում հայտնի Վալերիկի որդին՝ Հայկը, ով խոսում էր նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եւ նրա շրջապատի «թալանի» մասին։ Մեզ պատմեցին, որ 44-օրյա պատերազմից հետո նա Արայիկ Հարությունյանին է դիմել, թե՝ կորցրել եմ ունեցվածքս, օգնեք, եւ Հարությունյանի աջակցությամբ Ստեփանակերտում բենզալցակայան է բացել։ Հետո էլի ակնկալիքներ է ունեցել, որոնք մերժվել են, հիմա միացել է Արցախի իշխանությունների դեմ պայքարողների բանակին ու լուտանքներ է թափում իրեն աջակցած մարդու հասցեին` խոսելով նրանց թալանի մասին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *