Լավրովը և Բայրամովը քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցեր
2020–2022 թթ. ձեռք բերված բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները իրագործելու համար պետք է ավելացնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ Այս հարցը քննարկվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցի ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։
«Լավրովը և Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող արդիական հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բարձր գնահատական է տրվել հոկտեմբերի 23–ին Թեհրանում արտգործնախարարների մակարդակով կայացած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նիստի արդյունքներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այս ձևաչափով հետագա ինտենսիվ աշխատանքը։

Leave a Reply