Շարժայից թռած, երեկ Հայաստանի օդային տարածքում երկար ժամանակ պտտվելով, ապա իրանա…

Շարժայից թռած, երեկ Հայաստանի օդային տարածքում երկար ժամանակ պտտվելով, ապա իրանական Թավրիզում վայրէջք կատարած ինքնաթիռը միայն ժամը 21:00-ին է վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին հաղորդվում է օդանավակայանի կայքում։
Սկզբնապես այն նախատեսված էր «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարել երեկ՝ ժամը 16:40-ին։
Երեկ չեղարկվել են Հալեպ-Երևան և Կապան-Երևան չվերթները, իսկ Թեհրան-Երևան և Եկատերինբուրգ-Երևան չվերթները ժամանել են ուշացումով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով