Հումանիտար շոուի իրական նպատակը ռուսական խաղաղապահ զորքի հեռացումն է Արցախից. Գև…

Հումանիտար շոուի իրական նպատակը ռուսական խաղաղապահ զորքի հեռացումն է Արցախից. Գևորգ Գևորգյան
Բոլորն էլ գիտակցում են, որ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների թիվ մեկ նպատակը ռուսական խաղաղապահ զորքը և 102–րդ ռազմաբազան այստեղից հեռացնելն է, «Աբովյան Time»–ի եթերում նման տեսակետ հայտնեց հասարակական–քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը։
«Եթե հումանիտար ապրանքներ տեղափոխող մեքենաներն անցնեին Արցախ, ասելու էին, թե Եվրամիությունը բարձրաձայնեց, Արևմուտքը ճնշում գործադրեց, մեքենաներն անցան, ռուսները ոչինչ չեն կարող անել։ Հիմա մեքենաները չեն անցնում, ասում են, որ ռուսները խանգարում են անցնելուն։ Ամեն ինչ անում են, որպեսզի խաղաղապահ զորքերը հեռացվեն»,–ասաց Գևորգյանը։
Ռուսական խաղաղապահ զորքի հեռանալուն հաջորդելու է Արևմուտքի` Թուրքիայի տեսքով մուտքը Հայաստան։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *