Ռուս հանգուցյալ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի երեք փաստաբանները՝ Վադիմ Կոբզ…

🇷🇺🇷🇺🇷🇺Ռուս հանգուցյալ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի երեք փաստաբանները՝ Վադիմ Կոբզևը, Ալեքսեյ Լիպցերը և Իգոր Սերգունինը, դատապարտվել են 3,5-5,5 տարվա ազատազրկման՝ ծայրահեղական համայնքին մասնակցելու գործով: Նրանց նաև արգելել են պատիժը կրելուց հետո երեք տարվա ընթացքում զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ Դատավճիռը կայացրել է Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանային դատարանը, որտեղ ժամանակին դատվել էր նաև Նավալնին։
Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին մահացել է 2024 թվականի փետրվարի 16-ին, Յամալա-Նենեցական ինքնավար օկրուգի Հարպ ավանում գտնվող «Բևեռային գայլ» հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *