«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք կոնկրետ գործնական քայլերի իրականացմամբ և տարածա…

🇬🇪🇦🇿«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք կոնկրետ գործնական քայլերի իրականացմամբ և տարածաշրջանում համագործակցության առաջմղմամբ։ Վրաստանը կողմերին (Հայաստանին և Ադրբեջանին) առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն, որը նախատեսում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների ներգրավում տարբեր ոլորտներում»․ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի բացման ժամանակ:
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները, բայց, միևնույն ժամանակ, կօգտագործենք առկա հնարավորություններն ավելի արդյունավետ համագործակցության համար։ Մենք անկեղծորեն շահագրգռված ենք կոնկրետ գործնական քայլերի իրականացմամբ և տարածաշրջանում համագործակցության առաջմղմամբ։ Վրաստանը կողմերին առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն, որը նախատեսում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների ներգրավում տարբեր ոլորտներում»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *