Փաշինյանը չի մասնակցի Ղրղզստանում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովինՀՀ վարչապետ Նիկո…

Փաշինյանը չի մասնակցի Ղրղզստանում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ղրղզստանում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին:
Փաշինյանն այս մասին ասել է հյուրընկալող երկրի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում: Համապատասխան տեղեկությունը հաստատել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետը ափսոսանքով հայտնել է, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող մասնակցել ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կանցկացվի ԱՊՀ գագաթնաժողովը, որը կգլխավորի Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *