Ադրբեջանը միշտ եղել է խաղաղության կողմնակից և տարածաշրջանում խաղաղության նախաձեռ…

Ադրբեջանը միշտ եղել է խաղաղության կողմնակից և տարածաշրջանում խաղաղության նախաձեռնությունների հեղինակ։
Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում, փոխանցում է ԱՊԱ-ն։
«Տարածաշրջանի երկրների անմիջական մասնակցությամբ տարածաշրջանային խնդիրները լուծելու սկզբունքից ելնելով՝ Ադրբեջանը առաջ քաշեց 3+3 համագործակցության ձևաչափը։
Ներկայում պատմական պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և Հարավային Կովկասի տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածք վերածելու համար»,- ասել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *