Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել Բիշքեկում (Ղրղզստան) կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։
Այս մասին հայտնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի կարողանա մասնակցել աշխատանքային հանդիպմանը։
Ավելի վաղ միջոցառմանը մասնակցելուց հրաժարվել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Այդ առթիվ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը նշել է․ «ՀՀ ԱԳՆ-ն դեռևս ս.թ. հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին ք. Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը»։
Հավելենք, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում տեղի կունենա ԱՊՀ երկրների ԱԳՆ ներկայացուցիչների խորհրդի նիստը։

Leave a Reply