Արցախը Արևելք–Արևմուտք բախման ուղղություններից մեկն է. Արմեն Բադալյան
Արցախի հարցը մենք պետք է դիտարկենք ոչ թե Ռուսաստան–Արևմուտք, այլ այս փոփոխվող աշխարհում Արևելք–Արևմուտք փոխհարաբերություններում։ Աբովյան Time–ի եթերում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Արցախի հարցում իր սեփական դիրքորոշումն ունի ոչ միայն Ռուսաստանը, որը հակադրվում է Արևմուտքին. իր կտրուկ դիրքորոշումն ունի Իրանը, որը արևելյան բլոկի անդամ է, Թուրքիան, Հնդկաստանը, Չինաստանը… Մենք Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է այդ կոնտեքստում դիտարկենք»,–նշեց Բադալյանը։
Նրա խոսքով` թեպետ Արևելք–Արևմուտք բախումը հիմնականում Ուկրաինայում է տեղի ունենում, բայց քանի որ այնտեղ դեռևս հստակություն չկա, Արևմուտքը նաև Արցախի հարցի կարգավորման առումով է որոշակի արագացման գործընթաց իրականացնում։
@ArmeniaSputnik

Leave a Reply