Ո՛չ Իրանը, ո՛չ ՌԴ–ն հանգիստ չեն նայելու, թե ինչպես են փորձում իրենց դուրս հանել տարածաշրջանից. Աբովյան
Տարածաշրջանը կրկին կանգնած է Արևելք–Արևմուտք սուր առճակատման եզրին։ Նման տեսակետ «Աբովյան Time»–ի եթերում հնչեցրեց մեկնաբան Արման Աբովյանը։
Աբովյանը հիշեցրեց օրերս ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, որ Եվրոպան պատրաստ է ֆինանսավորել տարածաշրջանում ենթակառուցվածքների կառուցումը, ինչը նշանակում է, որ ՆԱՏՕ–ն պատրաստ է գումար դնել ու ենթակառուցվածքները վերցնել իր վերահսկողության տակ։
«Այս գործընթացի ներքո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անսպասելի այց է կատարում Իրան, այցի վերջում ամենակարևորն է ասվում Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կողմից. ասվում է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում Արևելք–Արևմուտք բախմանը։ Այս այցից հետո վաղը ԱԳ նախարարների հանդիպում է նախատեսվում ՌԴ–ում»,–ասաց նա։
Մեկնաբանը հավելեց, որ ո՛չ Իրանը, ո՛չ ՌԴ–ն հանգիստ չեն նայելու, թե ինչպես են փորձում իրենց դուրս հանել տարածաշրջանից, քանի որ այս տարածաշրջանը իրենց համար կենսական է։
@ArmeniaSputnik

Leave a Reply