Իսրայելի հատուկ ջոկատայինները Գազայի հատվածում ձերբակալել են ՀԱՄԱՍ-ի ռազմածովայի…

Իսրայելի հատուկ ջոկատայինները Գազայի հատվածում ձերբակալել են ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հարավային ստորաբաժանման հրամանատարի տեղակալ Մուհամմադ Աբու Գալիին։
Աբու Գալին գերեվարվել է իսրայելական նավատորմի հատուկ ջոկատայինների մաս կազմող Շայեթ 13 ստորաբաժանման կողմից։
Թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, չի նշվում, հաղորդում է Times of Israel-ը։
«Կասկածյալը կալանքի տակ է և ներկայումս հարցաքննվում է պաշտպանության ուժերի ներկայացուցիչների կողմից», – ասել են զինվորականները:
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ավելի վաղ հայտնել էր, որ հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի դիրքերին:
Բացի այդ, ՑԱԽԱԼ-ը հոկտեմբերի 8-ի երեկոյան ավիահարվածներ է հասցրել Գազայի Շուջայյա շրջանին՝ խոցելով մոտ 150 թիրախ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *