Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 19-ին, որոշում է ստորագրել, որով Շրջակ…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 19-ին, որոշում է ստորագրել, որով Շրջակա միջավայրի նախարարի տեղակալին ազատել է պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արա Մկրտչյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ:
Հիշեցնենք՝ Մկրտչյանը 2023-ի հունվարի 13-ին նշանակվել էր Արդարադատության նախարարի տեղակալ, 2024-ի հուլիսի 31-ին ազատվել էր նշված պաշտոնից և նշանակվել ՇՄ նախարարի տեղակալ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով