Նոր մանրամասներ Ապարանում տեղի ունեցած կրակոցներից
Այսօր Ապարան քաղաքի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել ծեծկռտուք և կրակոցներ։
«Հրապարակի» տեղեկություններով Արագածոտնի մարզի բնակիչ Ազատ Տոնոյանը իր վարած մեքենայով չի զիջել Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Գագիկ Մկրտչյանի վարած մեքենային, ինչից հետո հնչել են փոխադարձ ձայնային ազդանշաններ։ Ապա Ազատ Տոնոյանը մեքենան կանգնեցրել է, մոտեցել Գագիկ Մկրտչյանին ու սկսել հարվածներ հասցնել և հայհոյել։
Ինչից հետո Գագիկ Մ.-ն մեքենայում պահվող օդամղիչ ատրճանակով կրակել է Ազատ Տ.-ի ուղղությամբ, պատճառելով թեթև մարմնական վնասվածք։
Դեպքի վայր ժամանած պարեկային ծառայության աշխատակիցները վնասազերծել, ապա բերման են ենթարկել Գագիկ Մ.-ին։
«Հրապարակ»-ի տեղեկություններով Գագիկ Մ.-ն 44-օրյա պատերազմի մասնակից է, իսկ հայրը՝ զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Ապարանում նմանատիպ դեպք տեղի ունեցավ, որի արդյունքում 3 անձ մահացավ։

Leave a Reply