Բրյուսելյան հանդիպման քննարկման թեման և դրա հնարավոր հետևանքները. «Աբովյան Time»…

Բրյուսելյան հանդիպման քննարկման թեման և դրա հնարավոր հետևանքները. «Աբովյան Time»
Բրյուսելյան վերջին հանդիպումից հետաքրքիր նորություն հայտնեց Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նա ասաց`Եվրոպան պատրաստ է ֆինանսավորել լոգիստիկաների կառուցումը տարածաշրջանում։ «Աբովյան Time»–ի հեղինակ և վարող Արման Աբովյանը վերլուծել է Միշելի հայտարարությունը և հավանական հետևանքները։
«Եթե բացենք, հիմնական քննարկումը նրա մասին էր, թե ով է վերահսկելու տրանզիտ ճանապարհները։ Իսկ վերահսկելու է Եվրոպան, որի հիմնական երկրները ՆԱՏՕ–ի անդամ են»,–ասաց Աբովյանը։
Նրա խոսքով` փաստացի ՆԱՏՕ–ն վերահսկելու է այն լոգիստիկ ուղիները, որոնք պատռում են կապը Իրանի և ՌԴ-ի հետ։ Այսինքն` հակաիրանական գործընթացները ստանում են միս և արյուն։
«Կարծում եք` Ռուսաստանը և Իրանը հանգիստ նայելո՞ւ են, թե ինչպես են իրենց լոգիստիկ հետաքրքրությունները իրենց թշնամի կառույցները վերահսկողության տակ վերցնում»,–հարցնում է Աբովյանը։
Նրա խոսքով` հիմա բանակցությունների տեսքով տեսնում ենք փաթեթավորումն այն արհավիրքի, որ մեր գլխին գալու է։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *