Ո՞ւ ր են շտապում իշխանությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում. «Աբովյան Time»
Արցախյան հիմնախնդրի շուրջ պրոցեսները և Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունների շուրջ գործընթացները դուրս են գալիս նախօրոք նշված ժամանակագրական ձևաչափերից, ասում է «Աբովյան Time» հաղորդաշարի հեղինակ և վարող Արման Աբովյանը։
Բրյուսելում հուլիսի 21-ին պետք է տեղի ունենար Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը։ Բայց երեկ Ալիևը հայտարարեց, որ հնարավորր է` հանդիպումն ավելի շուտ լինի։
Այսօր էլ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ըստ էության հաստատեց Ալիևի խոսքերը, նշելով, որ այո, հնարավոր է հանդիպումն ավելի շուտ լինի։
«Ո՞ւր են շտապում թուրքերը, ո՞ւր է շտապում Ադրբեջանը և ո՞ւր է շտապում Հայաստանը, ընդ որում, մեզ համար ամենաանբարենպաստ պայմաններում», – հարց է բարձրացնում մեկնաբանը, շեշտելով, որ նման հայտարարությունները սովորաբար հնչեցվում են Արևմտյան հարթակներից։
@ArmeniaSputnik

Leave a Reply