Հայաստանի հարավում սահման չպետք է փոփոխվի․ Իրանի ԱԳ նախարարի «մաստեր կլասը» Բաքվում
Իրանի ԱԳ նախարարը Բաքվում դիվանագիտական «մաստեր կլաս» ցույց տվեց՝ երկու-երեք նախադասությունով չեզոքացնելով ադրբեջանցիների այն նարատիվը, թե իրենց ուզածը «Զանգեզուրի միջանցքից» միայն Նախիջևանի բլոկադայի վերացումն է։ Այս մասին «Աբովյան Time»-ի եթերում ասաց մեկնաբան Արման Աբովյանը։
«Իրանի ԱԳ նախարարը Բաքվում ասում է՝ ձեզ ճանապարհ է պետք, ասում եք` շրջափակման մեջ է Նախիջևանը։ Իրանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան երկու ճանապարհ կա, որից օգտվում եք, և Իրանը պատրաստ է ավելի թեթևեցնել լոգիստիկ երթուղուց օգտվելու պայմանները։ Այսինքն, եթե Ադրբեջանը փորձի Սյունիքի մասով ինչ-որ բաներ անել, այն նարատիվը, որ ինքը փորձում բլոկադա բացել, հօդս է ցնդում»,-նշեց նա։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Բաքվում նաև ասել է, որ Իրանը կողմ է տարածաշրջանում կոմունիկացիների բացվելուն, բայց դեմ է, որ սահմաններ փոփոխվեն։
@ArmeniaSputnik

Leave a Reply