Այս խորհրդարանը լեգիտիմ չէ և պետք է ցրվի, «Աբովյան Time»–ի եթերում նման հայտարարություն արեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Նիկոլ Փաշինյանը և մի շարք անձինք, ովքեր օգտագործում են լծակները, ընտրական տարբեր սխեմաներ կիրառելով, պետք է զրկվեն այդ լծակներից, և ժողովուրդը պետք է կատարի նոր ընտրություն։ Սա շատ հստակ է։ ՀՀ–ին և Արցախին պարտադրվող այս զիջումները իշխանությունն իրավունք չունի ստորագրելու և եթե գնա ապօրինությանը, նշանակում է ժողովուրդը պետք է դուրս գա և վերացնի ամեն ինչ, ուղղակի ոչնչացնի։ Իսկ որպեսզի մենք չհասնենք հերթական վիճակի, որ արյունահեղություն կարող է լինել, հարկավոր է այս գլխից կարողանանք համաժողովրդական համախմբման միջոցով հասնել այս իշխանության հեռացմանը»,–ասաց Մինասյանը։
Խմբակցության քարտուղարի գնահատմամբ` դրանից հետո պետք է ժամանակավոր կառավարության ստեղծման կամ համահայկական ռեսուրսի համախմբման և նոր ազգային-քաղաքական էլիտաներ ձևավորելու միջոցով կասեցնել այս արատավոր ընթացքը։
@ArmeniaSputnik

Leave a Reply