Եթե Իրանի դիրքորոշումը անտեսվի, Հարավային Կովկասում ոչ մի գործընթաց չի կարող դրական առումով գեներացվել. Աբովյան
Այս մասին «Աբովյան Time»–ի եթերում ասաց մեկնաբան Արման Աբովյանը` անդրադառնալով Իրանի ԱԳ նախախարի Բաքու կատարած այցին։ Ինչ պայմանավորվածության կամ փաստաթղթի ստորագրության էլ հասնեն, Իրանն իր հստակ դիրքորոշումը հայտնել է Հարավային Կովկասի վերաբերյալ։ Իրանին հավասար հետաքրքրություններ այս տարածաշրջանում ունի նաև Ռուսաստանը։
«Ռուս–իրանական հետաքրքրությունները տարածաշրջանում ակնհայտ են, քանի որ երկուսն էլ հիմնական հետարքրքված կողմերն են, բայց, կարծես թե, գործընթացը գնում է առանց Իրանի կարծիքը ռելեվանտ դարձնելու։ Համոզված եմ, որ եթե Իրանի դիրքորոշումը անտեսվի, ապա ոչ մի գործընթաց չի կարող դրական առումով գեներացվել։ Դա հասկանալի է, քանի որ Իրանը Հարավային Կովկասում խոշորագույն պետությունն է խոշորագույն ռազմական պոտենցիալով։ Սա պետք է հաշվի առնել, հասկանալ, որ Իրանի շահերը համընկնում են ՀՀ կենսական շահերի հետ, նվազագույնը ՀՀ–ի հարավին վերաբերող գործընթացներում»,–ասաց Աբովյանը։
@ArmeniaSputnik

Leave a Reply