Տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հարթակից «արտագաղթել» է «Տիկտոկ», որն ավելի թեթեւ, ժամանցային հարթակ է: Իսկ ՖԲ-ում վերջերս նա խնդիրներ ունի` 1 միլիոն հետեւորդ ունեցող էջում դիտումները խիստ նվազել են, նա ստիպված է եղել փակել մեկնաբանությունների բաժինը, լավագույն դեպքում՝ ֆիլտրել, զտել, քանի որ իր հասցեին հայհոյանքն ու քննադատությունը տիեզերական չափերի են հասել։ «Տիկտոկ»-ում գերիշխում են մակերեսային նյութերը, եւ ինտելեկտով էլ օգտատերերը զիջում են ՖԲ-ին: Փաշինյանի տիկտոկյան էջը, պարզվում է, հատուկ վարող ունի, որը ոչ միայն ամենուր ուղեկցում է նրան, այլեւ, պարզվեց, մեկ այլ գործառույթ էլ է ստանձնել` «դաստիարակել» ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին, որ շեֆի հասցեին թթու խոսք չասեն, ինչպես ինքն ասաց` անձնական կարծիք չհայտնեն։
«Տիկտոկ» վարողը, պարզվում է, 2018-ի դեպքերին ակտիվ մասնակցած «Ռուպր Դավո» մականունով անձն է, որը բարձրախոսը փոխարինել է հեռախոսով։
«Տիկտոկ» վարողը, պարզվում է, 2018-ի դեպքերին ակտիվ մասնակցած «Ռուպր Դավո» մականունով անձն է, որը բարձրախոսը փոխարինել է հեռախոսով։
Leave a Reply