Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավորն ավարտել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սա…

🇬🇪🇬🇪🇬🇪Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավորն ավարտել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից մոտ 9 մլն լարիի (ավելի քան 3,2 մլն դոլար) զեղծարարության գործով դատական լսումները։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Դատավոր Բադրի Կոչլամազաշվիլին լսել է մեղադրող կողմի և Սաակաշվիլիի փաստաբանների եզրափակիչ ելույթները, ինչից հետո հեռացել է՝ վճիռ կայացնելու համար։ Դատավորը կարող է դատավճիռ կայացնել ինչպես մի քանի ժամից, այնպես էլ մի քանի օրից հետո։ Օրենսդրությունը նրան այս հարցում չի սահմանափակում։ Կոչլամազաշվիլին չի նշել կոնկրետ ժամանակը, թե երբ է ընթերցվելու դատավճիռը։
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *