Երեկ Արարատ Միրզոյանը, պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարա…

Երեկ Արարատ Միրզոյանը, պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ չնայած ՀՀ որոշ ներկայացուցիչներ գրանցվել են՝ մասնակցելու COP-29 համաժողովին, սակայն չեն մասնակցում, ասել է. «ՀՀ որեւէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP-29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել, չի գրանցվել»:
Իսկ սա նշանակում է, որ հերթական անգամ ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի իշխանությունների հետ, եւ մեր գերիներից գոնե մի քանիսին նրանք ազատ չեն արձակելու: Հայտնի է, որ գերիներից մի քանիսին բաց թողնելու պայմանով` ՀՀ իշխանությունը խոստացել էր պատվիրակություն ուղարկել Բաքու:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *