«Միասնական թեկնածուն որոշվում է կամ փողոցում՝ հզոր ճնշման արդյունքում, կամ ընտրություններով։ Քայլերի հերթականությունը խառնելը ավանտյուրա է, կամ՝ սադրանք, կամ՝ ծրագիր, որի նպատակը այլ բան է։ Ի՞նչը կարող է լինել նպատակը։ Փորձել շանտաժի ենթարկել «Հայաստան» խմբակցությանը։ Կամ ասեք՝ իմպիչմենթի եք գնում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությամբ, կամ ընդունեք՝ Ռոբերտ Քոչարյանը ձեր թեկնածուն չէ»,– ասել է Աղվան Վարդանյանը այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Թողնել պատասխան