Շատ հետաքրքիր է` ինչ կլինի Երասխում ԱՄՆ դրոշը բարձրացնելուց հետոՀՀ տարածքները գն…

Շատ հետաքրքիր է` ինչ կլինի Երասխում ԱՄՆ դրոշը բարձրացնելուց հետո
ՀՀ տարածքները գնդակոծվում են, կա տեղեկություն, որ որոշակի կուտակումներ, շարժեր կան սահմանի երկայնքով։ Ադրբեջանը ակնհայտորեն նախապատրաստվում է պատերազմի, այս գերլարված իրավիճակում ՀՀ իշխանությունը նամակներ է գրում միջազգային կառույցներին։ «Աբովյան Time»–ի եթերում այս մասին ասաց հաղորդման մեկնաբան Արման Աբովյանը։
Մեկնաբանը ոչ ադեկվատ է համարում իշխանությունների արձագանքը ստեղծված իրավիճակին։ Նրա խոսքով` մեկ այլ ոչ ադեկվատ արձագանքներից մեկն էլ ՀՀ–ի կողմից Երասխում գնդակոծված գործարանի վրա Ամերիկայի դրոշը տեղադրելու որոշումն է։
«Խնդիրը ԱՄՆ–ի դրոշի մեջ չէ։ Ում դրոշն ուզում եք, բարձրացրեք, խնդիրը ոչ ադեկվատ արձագանքն է։ Ես չեմ պնդում, որ իշխանությունն է գեներացնել այդ դրոշի բարձրացումը։ Ով ուզում է գեներացնի, բայց ի՞նչ են ուզում դրանով ասել։ Շատ հետաքրքիր է` ինչ կլինի Երասխում այդ դրոշը բարձրացնելու հետո։ Ինչ կլինի, դրանից էլ կդատենք»,–ասաց նա։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *