«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը խորհրդարանի ամբիոնից հանդես եկավ հուզական ելույթով՝ մեղադրելով ԶԼՄ-ներին իր 3 ամյա երեխային «թիրախավորելու» համար։
«3 տարեկան իմ երեխայի վրա հոդված տպեցին. դա բարոյակա՞ն էր, թե՞ անբարո…., – հայտարարեց Նորատուսցի պատգամավորը:
Իսկ ինչ էր գրվել լրատվամիջոցների կողմից, ավելի կոնկրետ՝ «Հրապարակ» օրաթերթի կողմից 2022 թվականի մայիսի 15-ին: Ըստ օրաթերթի՝ «Ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը, որն ԱԺ ամբիոնից Իշխան Սաղաթելյանին «մալյոկ» էր անվանում, պարզվում է՝ 2018 թ. ծնված աղջկա անունը Սմայլիկ է դրել։ Այս տեղեկությունը մեզ անհավանական թվաց եւ մենք զանգահարեցինք նրա հայրենի գյուղ՝ Նորատուս։
Գյուղի համայնքապետարանի Կարինե անունով աշխատակցուհին մեզ ասաց. «Այո, ունենք, Գրիգորյան Սմայլիկ Նարեկի»։ Ճշտեցինք՝ խոսքը ՔՊ-ական պատգամավորի դստե՞ր մասին է։ Պատասխանն էր. «Հա, պատգամավորի աղջիկն է»»։

Թողնել պատասխան