Ո՞վ է Լավրովի անունից Ջեյհուն Բայրամովին նամակ գրել
🇦🇲🇦🇲🇦🇲Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը թելեգրամյան ալիքում հերքել է Սերգեյ Լավրովի անունից Ադրբեջանի արտագործնախարար Բայրամովին հղած նամակի իսկությունը: Ինչպես ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն է ձևակերպել, դա քաղաքական պատվեր է և «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավի խորտակման թեմայով շահարկումների փորձ:
Ըստ այդմ՝ համացանցում սովորական էլեկտրոնային հասցեից տարածվել է անգլերենով գրված տեքստ, որով Լավրովը, իբր, ադրբեջանցի պաշտոնակցին իրազեկում է, որ Ռուսաստանը չի երաշխավորում իր օդային տարածքի անվտանգությունը: «Դա կոպիտ և ցինիկ կեղծիք է»,- ասված է ՌԴ ԱԳՆ թելեգրամյան հայտարարության տեքստում և ամփոփված, որ պարզունակ ֆեյքը հետապնդում է զգացմունքային ռեակցիա առաջացնելու նպատակ:
Կարդալ ավելին 👈

Leave a Reply