Արարատ լեռը զինանշանից հանելը Թուրքիայի նախապայմաններից էԹուրքիան 1991 թվականից …

Արարատ լեռը զինանշանից հանելը Թուրքիայի նախապայմաններից է
Թուրքիան 1991 թվականից երկու հիմնական նախապայման է դրել ՀՀ–ի առջև` Հայոց ցեղասպանության միջազգային գործընթացից հրաժարվել և Հայաստանի զինանշանից հեռացնել Արարատ լեռը։ Այս մասին «Աբովյան Time»–ի եթերում ասաց հաղորդման մեկնաբան Արման Աբովյանը։
Մեկնաբանը պատահական չի համարում, որ ՀՀ վարչապետը օրերս Ազգային ժողովում խոսում էր զինանշանի վրա Արարատ լեռան նպատակահարմարությունից։
«Զարեհ Սինանյանն արդեն հայտարարել է, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը ավարտվել է, մի քանի օր հետո Փաշինյանը խոսում է, որ իր համար անհասկանալի է` ինչու է Արարատ լեռը ՀՀ զինանշանի վրա։ Այդ ո՞նց է ստացվում, որ ձեր մտքերը լրիվ համապատասխանում են թուրքական նախապայմաններին, ու դրանից հետո ուզում եք ասել, որ առանց նախապայմանների՞ եք բանակցում»,–ասում է նա։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *