«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց Ադրբեջանում պահվող ռազմագերի…

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հայտարարության նախագծի քվեարկությանը:
Հայտարարության նախագծին կողմ քվեարկեց 30 պատգամավոր:
«Դեմ»-ի ու «ձեռնպահ»-ի դիմաց զրոներ էին։
Այդպիսով` ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը չընդունվեց:
Հիշեցնենք` պատգամավորների ¼-ի պահանջով ԱԺ-ում Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հրատապ քննարկում էր հրավիրվել:
Ընդդիմությունը պահանջում էր, որ Բաքվում նախաձեռնված COP 29-ի շրջանակներում ԱԺ-ն պահանջ ուղղի միջազգային հանրությանը՝ աջակցելու հայ բոլոր ռազմագերիներին ազատ արձակելուն:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով