Արդշինբանկի աշխատակիցները «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հետ համատեղ տնկեցի…

Արդշինբանկի աշխատակիցները «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հետ համատեղ տնկեցին 300 ծառ
Ապրիլի 19-ին՝ Երկիր մոլորակի միջազգային օրվան ընդառաջ, «Իմ անտառ Հայաստան» հասարակական բնապահպանական կազմակերպության հետ համատեղ իրականացվող նախագծի շրջանակում Արդշինբանկի աշխատակիցները մասնակցել են Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում կայացած ծառատունկին, որի ընթացքում տնկվել է շուրջ 300 ծառ։
«Իմ անտառ Հայաստան» կազմակերպության փորձառու մասնագետների ղեկավարությամբ իրականացված նախաձեռնությունը խորհրդանշորեն միավորեց շրջակա միջավայրի պաշտպանության շուրջ խնդիրները և երկու կազմակերպությունների թիմային աշխատանքը՝ հանուն կենսաբազմազանության պահպանման և Հայաստանի կայուն ապագայի։
«Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը գործունեության 5 տարիների ընթացքում արդեն իրականացրել է ավելի քան 2,3 միլիոն ծառերի անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներ Լոռու և Տավուշի մարզերի 750 հա տարածքում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով