Որքան իշխանությունը զիջում է, այնքան թշնամին պահանջում էԱդրբեջանն այս պահին զբաղ…

Որքան իշխանությունը զիջում է, այնքան թշնամին պահանջում է
Ադրբեջանն այս պահին զբաղված է նոր պահանջների դիվանագիտական ձևակերպումներով։ Այս մասին «Աբովյան Time»-ի եթերում ասաց հաղորդման մեկնաբան Արման Աբովյանը՝ անդրադառնալով Բաքվի կողմից Վաշինգտոնում ԱԳ նախարաների հանդիպումը հետաձգելու խնդրանքին։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանն արդեն իսկ համարում է, որ ինքը հասել է նվազագույն պահանջների բավարարմանը՝ Արցախի հանձնմանը, ՀՀ ինքնիշխան տարածքների անեքսիայի լեգալիզացմանը և նոր, ՀՀ-ի համար ռազմավարական նշանակության տարածքների փոխանցմանը։ Այդ պատճառով էլ ձևակերպում է նոր պահանջներ։
«Բավական է ուսումնասիրել համացանցի արտահոսքերը, պարզ է դառնում՝ այս անգամ Ադրբեջանը երկու հիմնական պահանջներ է առաջ մղելու՝ փախստականների վերաբնակեցում ՀՀ տարածքներում (խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է) և հայկական բանակի կա՛մ կտրուկ նվազում, կա՛մ կազմաքանդում»,-ասում է մեկնաբանը։
Աբովյանն ընդգծում է՝ որքան իշխանությունը զիջում է, այդքան թշնամին պահանջում է։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *