Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջա…

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր ջանքերին հանուն կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկասի:
Այս մասին Շառլ Միշելը գրառում է կատարել X միկրոբլոգում՝ հայտնելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Նա նշել է, որ անցյալ շաբաթ Բուդապեշտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մտքերի փոխանակումից հետո նույնպես քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակը:
«ԵՄ-ն պատրաստ է աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկասի բոլոր ջանքերին»,- գրել է Միշելը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *