Թուրքիայում Փաշինյանին նվաստացրին, իսկ նվաստացնում են նրանց, ում պլանավորում են «ջնջել». «Աբովյան Time»
Այն, ինչ կատարվեց էրդողանի երդմնակալության ընթացքում, ակնհայտ ցույց տվեց, թե ինչպես թուրքերը նվաստացրին հայկական պատվիրակությանը։ Այս մասին «Աբովյան Time»-ի եթերում ասաց հաղորդման մեկնաբան Արման Աբովյանը։
«Այո, նվաստացրին։ Եվ այդ խղճուկ փորձերը՝ թուրքերին արդարացնելու, թե իբր արարողակարգ է, որ վարչապետները հետևի շարքում են նստում, ջախջախվում են կարևորագույն դրվագում։ Ենթադրենք` երկրորդ շարքում են նստում վարչապետները, նախագահներն առաջինում են նստում, բա ինչի՞ համար էին ՀՀ կառավարության ղեկավարին անմիջապես նստացրել Ալիևի և Ալիևի տիկնոջ հետևում։ Կամ ինչո՞ւ էին կառավարության ղեկավարի հետ նկարվելու «բերում» թուրքերի, որոնք Հայոց ցեղասպանության շատ ակտիվ ժխտողներ են»,-ասում է Աբովյանը։
Մեկնաբանն ընդգծում է՝ այն պետությանը, որի հետ պատրաստվում են բարեկամական կամ բարիդրացիական հարաբերություն հաստատել, երբեք չեն նվաստացնում, այլ նվաստացնում են նրանց, ում պլանավորում են «ջնջել»։
@ArmeniaSputnik

Leave a Reply