ՀՀ–ն կարող էր Արևմուտքի և ՌԴ–ի միջև կամուրջ լինել, բայց բախման հարթակ է դառնում….

ՀՀ–ն կարող էր Արևմուտքի և ՌԴ–ի միջև կամուրջ լինել, բայց բախման հարթակ է դառնում. Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը @ArmeniaSputnik-ին տված հարցազրույցում ներկայացրել է Հայաստանի և ԼՂ–ի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ իր տեսլականը։
🔶Չբացառելով Արևմուտքի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին օգտակար լինելու ցանկության հնարավորությունը, այնուամենայնիվ, բոլորն էլ հասկանում են, որ այսօրվա իրողություններում թիվ մեկ նպատակը Հայաստանին Ռուսաստանից հեռացնելն է:
🔶Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչի շնորհիվ մենք ոչ միայն էներգետիկ կայունություն ունենք, այլև աճող շուկաներ հայկական արտադրության ապրանքների իրացման համար։ Ես շատ լավ տիրապետում եմ այդ ոլորտի տեղեկատվությանը, և կարող եմ հաստատ ասել, որ Հայաստանին այսօր հաջողվում է տնտեսական կայունություն պահպանել հենց այս երկու նշված պատճառներով։
🔶 Այսօր կողմերը ուր էլ դիմեն միջնորդության համար, Ղարաբաղում խաղաղ բնակչության և ադրբեջանական բանակի միջև ռուս խաղաղապահներն են կանգնած:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *