Փաատաբան Ռոման Երիցյանը ArmLur.am-ին հայտնեց Ստեփանակերտի հանրապետական հիվանդանո…

Փաատաբան Ռոման Երիցյանը ArmLur.am-ին հայտնեց Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բուժքույրերից մեկը Մոսկվայից Երևան ժամանելիս ձերբակալվել է հենց օդանավակայանում։
Ըստ հայտնի դարձած տեղեկությունների՝ արցախցի բուժքույրը մասնակցել է 2023 թվականի սեպտեմբերից սկսած ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին, ինչի հիմքով էլ այժմ մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։
3 ժամից ավել կինը գտնվել է անազատության մեջ, իսկ այժմ էլ նրան տեղափոխում են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով