Արթիկում շների կրակված մարմիններ են հայտնաբերել։ Կրակոցները հնչել են օրը ցերեկով…

Արթիկում շների կրակված մարմիններ են հայտնաբերել։ Կրակոցները հնչել են օրը ցերեկով։ Մեզ ուղարկված արնաշաղախ դիակների կադրերը հնարավոր չէ սառնասրտորեն դիտել։ Դրանք «Հրապարակին» քիչ առաջ ուղարկեց կենդանասերներից Գոհար Տեր- Անտոնյանը։ «Շներից ցանց են սարքել, փամփուշտները տեղ-տեղ դուրս են եկել շների մարմիններից», – ասում է նա։ Մարմինները հայտնաբերել է Արթիկի ավագանու անդամ Ժաննա Ասատրյանը։ Նրա ջանքերով Արթիկում թափառող կենդանիների ստերջացման ծրագիր է իրականացվում, սակայն այս քաղաքում գազանությունը կենդանիների նկատմամբ շարունակվում է։ Այն բանից հետո, երբ դեպքի մասին տեղեկացրել են Արթիկի ոստիկանության պետի տեղակալ Գասպարյանին, շների մարմիններն անհետացել են։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *