Ի՞նչ են բանակցում Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհի հսկողության շուրջ
Համաձայն որոշ տեղեկությունների` Հայաստանը բանակցում է, որ Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհի իր ինքնիշխան լիազորությունները փոխանցի ինչ-որ երրորդ միջազգային մաքսային կազմակերպության։ «Աբովյան Time»–ի եթերում այս մասին ասաց հաղորդման մեկնաբան Արման Աբովյանը։
«Եթե հանկարծ պարզվի, որ դրա շուրջ ինչ-որ բանակցություններ են տարվում, դուք, ըստ էության, համաձայնում եք, որ մասնակի կորցնում եք վերահսկողությունը այն ապրանքների կամ այն հոսքերի նկատմամբ, որոնք պետք է Ադրբեջանից Հայաստանով գնան դեպի Նախիջևան և հակառակը, ապա դա միջանցք չէ, բա ի՞նչ է։ Ուզում եք անվանեք «Զանգեզուրի միջանցք» կամ «հայկական խաչմերուկ»։ Եթե կամովի հանձնում եք ինքնիշխան իրավունքները ապրանքերի կամ այդ հոսքերի շուրջ, դա կոչվում է ինքնիշխանության կրճատում»,– նշեց Աբովյանը։
Նա հիշեցրեց, որ ժամանակին միջազգային մաքսային կազմակերպության վերահսկողություն նաև ռուս-վրացական հարաբերությունների ներքո Վրաստանում էին փորձել կիրառել, բայց վրացիները հրաժարվել էին։
@ArmeniaSputnik

Leave a Reply